Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ Ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին՝ դիմավորելով Նոր տարին նոր ծրագրերով, սպասումներով ու հույսերով:
Յուրաքանչյուրիս ցանկությունն է, որ գալիք տարին աշխատանքային ասպարեզում լինի ավելի արդյունավետ, որպեսզի հայապահպանության ու սփյուռքավարության գործընթացներում կարողանանք հասնել նոր հաջողությունների ու ձեռքբերումների, որպեսզի իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինեն դրաք անձնական, համայնական, թե համազգային:

Անցնող տարում մեր ժողովուրդը շարունակեց իրագործել իր ստեղծարար աշխատանqը, գրանցեց նոր հաջողություններ, ամրապնդվեց Հայրենիքի ու Արցախի ազատությունն ու անկախությունը: Գերմանահայության, ինչպես նաեվ մի շարք գերմանացի բարեկամների երկարամյա աշխատանքի շնորհիվ գերմանական Բունդեսթագի կողմից ճանաչվեց Հայոց Ցեղասպանությունը, գերմանահայ կառույցների ու կազմակերպությունների ջանքերով հայրենիքում մեկնարկ տրվեց ռազմավարական մի շարք ծրագրերի: Դժբախտաբար անմասն չմնացինք նաեվ մարտահրավերներից. թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը ունեն բազմաթիվ կնտճրոտ հարցեր ու խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

Սակայն Ամանորի նախաշեմին լավատեսությամբ ենք նայում դեպի ապագա: Փափագում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռքի կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել, Հայաստանը բարգավաճ, իսկ Հայ Դատի առաքելությունը իրագործված: 

Ջերմորեն շնորհավորում ենq բոլորին Ամանորի եվ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք խաղաղություն, երջանկություն եվ բարորություն: Թո՛ղ 2017 թվականը միայն ուրախություն եվ ժպիտներ բերի աշխարասփյուռ հայերին: